Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Առաջին «Ավրորան»՝ Մարգարիտ Բարանկիցեին

Առաջին «Ավրորան»՝ Մարգարիտ Բարանկիցեին
25.04.2016 | 00:51

«Ավրորա» մրցանակը շնորհվեց բուրունդիացի մարդասեր Մարգարիտ Բարանկիցեն՝ այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին՝ փրկելով հազարավոր կյանքեր և խնամելով որբերին ու փախստականներին։ Մրցանակը Բարանկիցեին հանձնեց ընտրող հանձնաժողովի համանախագահ, Հոլիվուդի աստղ Ջորջ Քլունին:


Մրցանակի դափնեկիրը ստանալու է հարյուր հազար ԱՄՆ դոլարի պարգև և նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն` 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։


Մրցանակաբաշխության ընթացքում շնորհվեց նաև «Սկզբունքային լրագրություն» խրախուսական մրցանակը, որը սահմանվել է Ժուռնալիստների միջազգային կենտրոնի (ICFJ) եւ 100 LIVES նախաձեռնության կողմից: Մրցանակը ստացավ New York Times-ի թղթակից Ռուկմինի Կալիմակին՝ աշխարհով մեկ մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելիս ցուցաբերած բացառիկ նվիրումի համար:

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ